ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վազգեն Մանուկյան. Ցանկացած պահ պետք պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը

Վազգեն Մանուկյան. Ցանկացած պահ պետք պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը
21.02.2021 | 12:17

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկեց առաջիկա գործողությունների Ա և Բ պլաններ: Ներկայացնելով Ա պլանը՝ նա նշեց, որ պետք է ջարդել Նիկոլ Փաշինյանի հենարանները՝ ժողովրդի որոշակի հատված, ուժային կառույցներ ու որոշ պատգամավորներ: Մանուկյանն ասաց, որ խոսքը ժողովրդի այն հատվածի մասին է, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է գնում, ինչ է սպասվում: Նա ընդգծեց, որ ուժային կառույցները՝ ոստականությունը, ԱԱԾ-ն, ծառայելով իշխանությանը, ծառայում են թուրքական, ադրբեջանական ծրագրին։

«Պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի հենարանն են ԱԺ-ում, պետք է լինել կոշտ, համոզիչ և միշտ թողնել նահանջի ճանապարհ», - ասաց Մանուկյանը։ Վարչապետի միասնական թեկնածուն նաև ընդգծեց, որ ամեն օր պետք է լինեն ցույցեր, գործադուլներ, քաղաքը պետք է պարալիզացվի, շարասյուներով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, մարդկանց ոտքի կանգնեցնել, միասնաբար կոտրել Փաշինյանի հենարանները: «Ցանկացած պահ պետք պատարստ լինել կայծակնային արագությամբ ապսատամբելով վերցնել իշխանությունը: Գնալու ենք Ա ճանապարհով՝ պատարստ լինելով Բ ճանապարհին», - ներկայացնելով պլան Բ-ն՝ ասաց Վազգեն Մանուկյանը։

Դիտվել է՝ 7839

Մեկնաբանություններ